Ստեփանավանի կամուրջ Ձորագետ գետի կիրճի վրայով
Կամուրջը շահագործման է հանձնվել 1989թ.:
Կամրջի ամբողջ երկարությունը 237մ է, լայնությունը ` 23մ (2,0+19,0+2,0):
Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (1x18մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (3x63=189մ) և ձախափնյա էստակադայից (1x18մ):
Կամրջի բարձրությունը Ձորագետ գետի մակարդակից 58մ է:
Մետաղական թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասը իրականացված է պողպատե օրթոտրոպ սալի վրա: Բարձր հենարանները կառուցված են տուփավոր հատվածքի ե/բ բլոկներից (B 40 դասի բետոն) 5x3,8x1,2 չափսերով ` 0,35մ պատի հաստությամբ:Կառուցումից հետո բարձր հենարանները նախալարվել են գերամուր ամրանային ճոպանների օգնությամբ:
Հավաքովի երկաթբետոն – 1870մ3
Միաձույլ երկաթբետոն – 4560մ3
Մետաղական կոնստրուկցիաներ – 1210տ
Երթևեկելի մասի մակերեսը – 5460մ2
Հավաքովի ե/բ
1870մ3
Միաձույլ ե/բ
4560մ3
Մետաղական կոնստրուկցիաներ
1210տ
Երթևեկելի մասի մակերեսը
5460մ2