Մեր Մասին

Կամուրջշին

<<Կամուրջշին>> Փակ բաժնետիրական ընկերությունը քաջ հայտնի է Հայաստանի շինարարական շուկայում: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են` երկաթուղային, ավտոճանապարհային և հետիոտնային կամուրջների, ուղեանցների, էստակադաների և այլ ինժեներական կառույցների շինարարություն ինչպես տրանսպորտային, այնպես էլ շինարարության այլ ճյուղերում (հիդրոտեխնիկական կառույցներ, բնակելի և արտադրական շենքեր և այլն):
    <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն հանդիսանում է շինարարական կոնստրուկցիաների շուկայում  միակ կազմակերպություն, որը պատրաստում է մինչև 28մ երկարությամբ նախալարված երկաթբետոնյա կամրջային հեծաններ, որոնք լավ հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:
   <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն, բացի վերոնշված արտադրանքից, հանդիսանում է տրանսպորտային շինարարության համար այլ երկաթբետոնյա կոնստրուկցիաների հիմնական մատակարարներից մեկը Հայաստանի շուկայում:
   Կազմակերպությունը հիմնվել է 1971թ. որպես կամրջաշինական ստորաբաժանում  ԽՍՀՄ Տրանսպորտային Շինարարության Մինիստրության կազմում:
   Իր գործունեության տարիների ընթացքում կազմակերպությունը կառուցել և վերակառուցել է տրանսպորտային շինարարության ավելի քան 120 օբյեկտ` կամուրջներ, ուղեանցներ և տրանսպորտային հանգույցներ:
   Հրազդան գետի կիրճի վրայով Նոր Հաճնի երկհարկանի կամրջի շինարարության իրականացման համար կազմակերպության մի շարք աշխատակիցներ դարձան ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի մրցանակի դափնեկիր:
  <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն սերտորեն համագործակցում է Երևանի Ճարտարապետության և Շինարարության Համալսարանի հետ երիտասարդ մասնագետների պատրաստման հարցում:
   Ընկերությունը հանդիսանում է <<Հայաստանի Շինարարների Միության>> անդամ և ակտիվորեն մասնակցում է շինարարության ոլորտում օրենսդրական նորմատիվ և այլ փաստաթղթերի մշակման,բարեփոխումների գործում:
    <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն ունի սեփական վարչական շենք Երևան քաղաքում, արտադրական բազաներ Աբովյանում և Երևանում:
   Կուտակված փորձը, հուսալի կապալառուի համբավը, բարձր որակավորում ունեցող աշխատակազմը, նոր տեխնոլոգիաների, տեխնիկայի և կոնստրուկցիաների, նորարարական լուծումների հաջող կիրառումը թույլ են տալիս <<Կամուրջշին>> ՓԲԸ-ին մնալ Հայաստանի շինարարական շուկայի ամենամրցունակ ընկերություններից մեկը:

/ շինարարական ընկերություն / շինարարություն / կամրջաշինություն / կամուրջների կառուցում / շինարարական կազմակերպություն /

Իր գործունեության տարիների ընթացքում կազմակերպությունը կառուցել և վերակառուցել է տրանսպորտային շինարարության ավելի քան 120 օբյեկտ` կամուրջներ, ուղեանցներ և տրանսպորտային հանգույցներ: