Աշտարակի կամուրջ Քասախ գետի կիրճի վրայով
Կամրջի առաջին հերթը շահագործման է հանձնվել 1994թ.-ին, իսկ երկրորդը` 2003թ.-ին: Կամրջի երկարությունը 368մ է, լայնությունը` 26մ (1,5+2x11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է ձախափնյա էստակադայից (6x24մ) և մետաղական թռիչքային կառուցվածքից (63+84+63մ):
Կամրջի բարձրությունը Քասախ գետի մակարդակից 58մ է:
Մետաղական թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասը իրականացված է պողպատե օրթոտրոպ սալի վրա: Բարձր հենարանները կառուցված են տուփավոր հատվածքի ե/բ բլոկներից (B40 դասի բետոն) 5,0x3.8x1.2 չափսերով`0,35մ պատի հաստությամբ:Բարձր հենարանները նախալարվել են գերամուր ամրանային ճոպանների օգնությամբ: Էստակադայի երկաթբետոնյա հենարանները կառուցված են սնամեջ ցցերից:
Հավաքովի ե/բ - 1415մ3
Միաձույլ ե/բ - 8200մ3
Մետաղական կոնստրուկցիաներ - 2500տ
Երթևեկելի մասի մակերեսը - 9620մ2