Կամուրջ Հարավ-Կովկասյան երկաթուղու կմ 2639+180,5-ում Զամանլու գետի կիրճի վրայով
Կամրջի շինարարությունը սկսվել է 2006թ.-ին ավելի քան 100 տարի գործող հին կամրջի կողքին` գնացքների երթևեկությունը նոր կամրջի վրա տեղափոխելու համար,քանի որ հին կամրջի թռիչքային կառուցվածքի տարրերը քայքայված,կոռոդացված վիճակում են գտնվում:Թռիչքային կառուցվածքը բաղկացած է վերին երթևեկությամբ միջանցիկ ֆերմաներից`հաշվարկված С-14 երկաթուղային բեռնվածքի համար:
Կամրջի երկարությունը 170մ է,երկայնական սխեման`3x51,014մ:
Հենարանների բարձրությունը 27մ է:
Հավաքովի երկաթբետոն – 33մ3
Միաձույլ երկաթբետոն –3208մ3
Մետաղական կոնստրուկցիաներ – 592տ