Միաթռիչք մետաղական կամուրջ Հարավ-Կովկասյան երկաթուղու Թումանյան-Շահալի վազուրդի կմ 2604+830.30 -ում
Միաթռիչք մետաղական կամուրջ Հարավ-Կովկասյան երկաթուղու Թումանյան-Շահալի վազուրդի կմ 2604+830.30-ում
Կամուրջը կառուցվել է 1899թ.:
Թռիչքային կառուցվածքի նյութը ` զոդված երկաթ:
Շահագործման տարիների ընթացքում թռիչքային կառուցվածքի տարրերը վնասվել, կոռոդացվել են, մինչդեռ երկաթուղային բեռնվածքներն ավելի քան 100 տարվա ընթացքում զգալիորեն աճել են` համեմատած այն ժամանակվա նորմերի հետ:
2012թ. ապրիլից սկսած <Կամուրջշին> ՓԲԸ -ի ուժերով իրականացվում են ափային հենարանների վերակառուցման և վերին երթևեկությամբ միջանցիկ ֆերմաներից բաղկացած թռիչքային կառուցվածքը` ներքին երթևեկությամբ ֆերմաներից 44,79մ երկարությամբ նոր թռիչքային կառուցվածքով փոխարինման աշխատանքները:
Նոր թռիչքային կառուցվածքը հաշվարկված է C-14 ժամանակակից երկաթուղային բեռնվածքի համար:
Աշխատանքներն ավարտվել են 2012թ. վերջում: