Նոր-Հաճնի կամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով
Կամուրջը կառուցված է երկաթգծի Մասիս-Նուռնուս հատվածում, շահագործման է հանձնվել 1981թ.:
Կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը `14,5մ (1,5+11,5+1,5):
Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (13x12մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (272,5 մ) և ձախափնյա էստակադայից (16x12մ):
Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է:Կամուրջը երկհարկանի է:Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով` ավտոճանապարհը:
Մետաղական թռիչքային կառուցվածքը նախագծված է <<վազող եղջերու>> համակարգով: