Արտադրություն

Արտադրություն

Կամուրջշին ՓԲԸ-ն հանդիսանում է շինարարական կոնստրուկցիաների շուկայում միակ կազմակերպություն, որը պատրաստում է մինչև 28մ երկարությամբ նախալարված երկաթբետոնյա կամրջային հեծաններ, որոնք լավ հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Կամուրջշին ՓԲԸ-ն, բացի վերոնշված արտադրանքից, հանդիսանում է տրանսպորտային շինարարության համար այլ երկաթբետոնյա կոնստրուկցիաների հիմնական մատակարարներից մեկը Հայաստանի շուկայում: Կամուրջշին ՓԲԸ-ն ունի սեփական արտադրություն, որտեղ արտադրվում են երկաթբետոնե նախալարված և ոչ նախալարված կոնստրուկցիաներ (պանելներ, հեծաններ և այլն), ինչպես նաև մետաղական կոնստրուկցիաներ: Ընկերության արտադրած մինչև 28մ երկարություն ունեցող նախալարված ե/բ հեծանների մի մասն արտահանվում է: Բոլոր վերը նշված կոնստրուկցիաները հաշվարկված են А-11 և НК-80 բեռնվածքների համար:Դրանք հնարավոր է օգտագործել ինչպես կամրջաշինության մեջ,այնպես էլ սպորտային համալիրների, լողավազանների, ավտոկանգառների և այլ`մեծ թռիչքներ պահանջող կառույցների ծածկերի իրականացման համար: Արտադրվում են նաև այլ հավաքովի կոնստրուկցիաներ տրանսպորտային շինարարության օբյեկտների,բնակելի և հասարակական շենքերի համար: