Կատարված աշխատանքներ

Միաթռիչք մետաղական կամուրջ Հարավ-Կովկասյան երկաթուղու

Թումանյան-Շահալի վազուրդի կմ 2635+369,4 -ում

 

Կամուրջը կառուցվել է 1899թ.:

Թռիչքային կառուցվածքի նյութը ` զոդված երկաթ:

Շահագործման տարիների ընթացքում թռիչքային կառուցվածքի տարրերը վնասվել, կոռոդացվել են, մինչդեռ երկաթուղային բեռնվածքներն ավելի քան 100 տարվա ընթացքում զգալիորեն աճել են` համեմատած այն ժամանակվա նորմերի հետ:

2012թ. ապրիլից սկսած <Կամուրջշին> ՓԲԸ -ի ուժերով իրականացվում են ափային հենարանների վերակառուցման և վերին երթևեկությամբ միջանցիկ ֆերմաներից բաղկացած թռիչքային կառուցվածքը` ներքին երթևեկությամբ ֆերմաներից 44,79մ երկարությամբ նոր թռիչքային կառուցվածքով փոխարինման աշխատանքները:

Նոր թռիչքային կառուցվածքը հաշվարկված է C-14 ժամանակակից երկաթուղային բեռնվածքի համար:

Աշխատանքներն ավարտվել են  2012թ. վերջում:

 


 

Եռաթռիչք մետաղական կամուրջ Հարավ-Կովկասյան երկաթուղու

Քոբեր-Թումանյան վազուրդի կմ 2626+816,6 -ում


Կամուրջը կառուցվել է 1898թ.:

Թռիչքային կառուցվածքի նյութը ` զոդված երկաթ:

Շահագործման տարիների ընթացքում թռիչքային կառուցվածքի տարրերը վնասվել, կոռոդացվել են, մինչդեռ երկաթուղային բեռնվածքները ավելի քան 100 տարվա ընթացքում զգալիորեն աճել են` համեմատած այն ժամանակվա նորմերի հետ:

2012թ. մայիսից սկսած <Կամուրջշին> ՓԲԸ -ի ուժերով իրականացվում են հենարանների վերակառուցման և վերին երթևեկությամբ միջանցիկ ֆերմաներից բաղկացած թռիչքային կառուցվածքը` ներքին երթևեկությամբ ֆերմաներից 44,79մ երկարությամբ նոր թռիչքային կառուցվածքով, ինչպես նաև 11,8մ երկարությամբ հոծ պատերով եզրային թռիչքները նորերով` 12,345մ երկարությամբ թռիչքներով փոխարինման աշխատանքները:

Նոր թռիչքային կառուցվածքը հաշվարկված է С-14 ժամանակակից երկաթուղային բեռնվածքի համար:

Աշխատանքներն ավարտվել են  2012թ. վերջում:

 

 


 

 

Նոր-Հաճնի կամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով

Կամուրջը կառուցված է երկաթգծի Մասիս-Նուռնուս հատվածում, շահագործման է հանձնվել 1981թ.:

Կամրջի ամբողջ երկարությունը 640մ է, լայնությունը `14,5մ (1,5+11,5+1,5):

Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (13x12մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (272,5 մ) և ձախափնյա էստակադայից (16x12մ):

Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մ է:Կամուրջը երկհարկանի է:Ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով` ավտոճանապարհը:

Մետաղական թռիչքային կառուցվածքը նախագծված է <<վազող եղջերու>> համակարգով:

Հավաքովի ե/բ - 2800 մ3 

Միաձույլ ե/բ - 12800մ3

Մետաղական կոնստրուկցիաներ - 4650տ

Երթևեկելի մասի մակերեսը - 9610մ2

 


 

Կամուրջ երկաթուղու Իջևան-Հրազդան հատվածի 85-րդ կմ-ում

Կամուրջը շահագործման է հանձնվել 1985թ-ին:

Կամրջի երկարությունը 158մ է:Երկայնականի սխեման`45+55+45մ է`մետաղական թռիչքային կառուցվածքով և երկաթբետոնե վերնալիր սալով:

Կամրջի հենարանների բարձրությունը 45մ է:

Հավաքովի ե/բ - 850մ3

Միաձույլ ե/բ - 3800մ3

Մետաղական կոնստրուկցիաներ - 350տ

 


 

Կամուրջ երկաթուղու Իջևան-Հրազդան հատվածի 88-րդ կմ-ում

Երկուղի երկաթուղային կամուրջը շահագործման է հանձնվել 1985թ-ին:Կամրջի երկարությունը 182մ է:Երկայնականի սխեման` 3x45+33.6մ է`մետաղական թռիչքով,հենարանների բարձրությունը 40մ է:

Հավաքովի ե/բ - 970մ3

Միաձույլ ե/բ - 6400մ3

Մետաղական կոնստրուկցիաներ - 650տ

 


 

Կամուրջ երկաթուղու Իջևան-Հրազդան հատվածի 90-րդ կմ-ում

Կամուրջը շահագործման է հանձնվել 1985թ-ին:Կամրջի երկարությունը 133մ է: Երկայնականի սխեման`2x45+27մ է`մետաղական թռիչքով:

 


 

Ստեփանավանի կամուրջ Ձորագետ գետի կիրճի վրայով

Կամուրջը շահագործման է հանձնվել 1989թ.:

Կամրջի ամբողջ երկարությունը 237մ է, լայնությունը ` 23մ (2,0+19,0+2,0):

Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (1x18մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (3x63=189մ) և ձախափնյա էստակադայից (1x18մ):

Կամրջի բարձրությունը Ձորագետ գետի մակարդակից 58մ է:

Մետաղական թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասը իրականացված է պողպատե օրթոտրոպ սալի վրա: Բարձր հենարանները կառուցված են տուփավոր հատվածքի ե/բ բլոկներից (B 40 դասի բետոն) 5x3,8x1,2 չափսերով ` 0,35մ պատի հաստությամբ:Կառուցումից հետո բարձր հենարանները նախալարվել են գերամուր  ամրանային ճոպանների օգնությամբ:

Հավաքովի երկաթբետոն – 1870մ3

Միաձույլ երկաթբետոն – 4560մ3

Մետաղական կոնստրուկցիաներ – 1210տ

Երթևեկելի մասի մակերեսը – 5460մ2

 


 

Աշտարակի կամուրջ Քասախ գետի կիրճի վրայով

Կամրջի առաջին հերթը շահագործման է հանձնվել 1994թ.-ին, իսկ երկրորդը` 2003թ.-ին: Կամրջի երկարությունը 368մ է, լայնությունը` 26մ (1,5+2x11,5+1,5): Կամրջային անցումը բաղկացած է ձախափնյա էստակադայից (6x24մ) և մետաղական թռիչքային կառուցվածքից (63+84+63մ):

Կամրջի բարձրությունը Քասախ գետի մակարդակից 58մ է: 

Մետաղական թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասը իրականացված է պողպատե օրթոտրոպ սալի վրա: Բարձր հենարանները կառուցված են տուփավոր հատվածքի ե/բ բլոկներից (B40 դասի բետոն) 5,0x3.8x1.2 չափսերով`0,35մ պատի հաստությամբ:Բարձր հենարանները նախալարվել են գերամուր ամրանային ճոպանների օգնությամբ: Էստակադայի երկաթբետոնյա հենարանները կառուցված են սնամեջ ցցերից:

Հավաքովի ե/բ - 1415մ

Միաձույլ ե/բ - 8200մ3

Մետաղական կոնստրուկցիաներ - 2500տ

Երթևեկելի մասի մակերեսը - 9620մ2

 


 

Արաքս գետի վրայի Մեղրիի կամուրջ

Հայաստանի հանրապետության և Իրանի Իսլամական հանրապետության միջև սահմանային կամուրջը շահագործման է հանձնվել 1995թ.: Կամրջի ամբողջ երկարությունը 207,72մ է, լայնությունը ` 13,5մ(1,0+11,5+1,0): Թռիչքային կառուցվածքը մետաղական է (3x63մ) ` երկաթբետոնե երթևեկելի մասի սալով:

Կամրջի միջանկյալ հենարանների հիմքերը կառուցված են իջեցվող հորերի սկզբունքով:

Հավաքովի երկաթբետոն – 1440մ3

Միաձույլ երկաթբետոն – 3630մ3

Մետաղական կոնստրուկցիաներ – 600տ

Երթևեկելի մասի մակերեսը ` 2805մ2

 


 

Դավթաշենի կամուրջ Հրազդան գետի կիրճի վրայով ք. Երևանում

Կամուրջը հանձնվել է շահագործման 2000թ.:

Կամրջի ամբողջ երկարությունը 496մ է, լայնությունը` 32մ (3,0+26,0+3,0):

Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա էստակադայից (4x28մ), մետաղական թռիչքային կառուցվածքից (47,8+3x80+64մ) և ձախափնյա միաթռիչք էստակադայից (1x15մ):

Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 92մ է: Մետաղական թռիչքային կառուցվածքի երթևեկելի մասը իրականացված է օրթոտրոպ սալի վրա: Բարձր հենարանները կառուցված են տուփավոր հատվածքի ե/բ բլոկներից (B40 դասի բետոն) 5,0x3.8x1.2 չափսերով` 0,35մ պատի հաստությամբ: Բարձր հենարանները նախալարվել են գերամուր ամրանային ճոպանների օգնությամբ:

Հավաքովի ե/բ - 4690մ3

Միաձույլ ե/բ - 9100մ3

Մետաղական կոնստրուկցիաներ - 4555տ

Երթևեկելի մասի մակերեսը - 15900մ2

 


 

Կամուրջ Հարավ-Կովկասյան երկաթուղու կմ 2639+180,5-ում Զամանլու գետի կիրճի վրայով

Կամրջի շինարարությունը սկսվել է 2006թ.-ին ավելի քան 100 տարի գործող հին կամրջի կողքին` գնացքների երթևեկությունը նոր կամրջի վրա տեղափոխելու համար,քանի որ հին կամրջի թռիչքային կառուցվածքի տարրերը քայքայված,կոռոդացված վիճակում են գտնվում:Թռիչքային կառուցվածքը բաղկացած է վերին երթևեկությամբ միջանցիկ ֆերմաներից`հաշվարկված С-14 երկաթուղային բեռնվածքի համար:

Կամրջի երկարությունը 170մ է,երկայնական սխեման`3x51,014մ:

Հենարանների բարձրությունը 27մ է:

Հավաքովի երկաթբետոն – 33մ3

Միաձույլ երկաթբետոն –3208մ3

Մետաղական կոնստրուկցիաներ – 592տ

 


 

Երևան քաղաքի Բարեկամության հրապարակի տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցի էստակադա

Էստակադան շահագործման է հանձնվել 2007թ.:

Երկարությունը `162,2մ:

Երկայնական սխեման` 27+26,1+24+25+24+2x18մ:

Լայնությունը` 9մ:

 


 

Երևան քաղաքի Ավետիսյան, Սարալանջի  և Հերացու փողոցները միացնող նոր մայրուղու ուղեանց և էստակադա

Ուղեանցը շահագործման է հանձնվել 2008թ.:

Երկարությունը 59,35մ:

Երկայնական սխեման` 2x28մ:

Լայնությունը ` 13մ (0,5+12,0+0,5):

 


 

Երևան քաղաքի Սարալանջ և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու կամրջային անցում Հերացու փողոցի վրայով (Քարե կամուրջ)

Գոյություն ունեցող երկաթուղային կամուրջը 2008թ. վերակառուցվեց ավտոճանապարհայինի:

Կամրջի երկարությունը 111,75մ է:

Երկայնական սխեման ` 4x14,56+28+24մ:

Լայնությունը `15մ (0,5+14,0+0,5):

 


 

Երևան քաղաքի Գ. Նժդեհ պողոտայի ուղետար

2010 թ. <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն իրականացրեց Երևան քաղաքի Գ. Նժդեհ պողոտայի ` վթարային վիճակում գտնվող ուղետարի վերակառուցումը: Փոխվեցին թռիչքային կառուցվածքի բոլոր հեծանները, ուժեղացվեցին հենարանները և պարզունակները, իրականացվեց նոր երթևեկելի մաս ` բաց դեֆորմացիոն կարերով:

Հին ` 23x14,1մ երկայնական սխեման փոխվեց նորով ` 5x14,1+2x28+6x14,1+2x28+5x14,1մ:

Կամրջի երկարությունը 324,3մ է, լայնությունը ` 27,2մ (3,3+20,6+3,3):

 


 

Հետիոտնային անցումներ

Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի վրայով Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, 2007թ.:

Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Հերացու փողոցի վրայով, 2008թ.:

Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի վրայով, 2009թ.:

Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի վրայով, 2009թ.:

Վերգետնյա հետիոտնային անցում Երևան քաղաքի Խանջյան փողոցի վրայով, 2010թ.:

 

 


 

Մետրոնոմ առևտրի կենտրոն 



 

Հյուսիս-Հարավ ա/ճանապարհային միջանցքի I տրանշ. Մուղնիի (ՊԿ 249+46) ուղեանցի վերակառուցման աշխատանքներ

 


 

Բազմաբնակարան շենք Աղբյուր Սերոբի 3ա հասցեում,Երևան


 


 

Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի հատվածների կառուցում. Նոր Շիրակի ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու կմ 0+202, կմ 0+318.565 և կմ 0+399 հատվածներում ուղեանցների  կառուցման աշխատանքներ