Արտադրություն

   <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն ունի սեփական արտադրություն, որտեղ արտադրվում են երկաթբետոնե նախալարված և ոչ նախալարված կոնստրուկցիաներ (պանելներ, հեծաններ և այլն), ինչպես նաև մետաղական կոնստրուկցիաներ:
    Ընկերության արտադրած մինչև 28մ երկարություն ունեցող նախալարված ե/բ հեծանների մի մասն արտահանվում է:
    <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն արտադրում է հետևյալ ե/բ կոնստրուկցիաները`

  • Նախալարված սալաձև ավտոճանապարհային հեծաններ մինչև 18մ երկարությամբ, 0,75մ բարձրությամբ և 0,94մ լայնությամբ:
  • Տավրաձև կտրվածքի նախալարված սալաձև ավտոճանապարհային հեծաններ 24-ից մինչև 28մ երկարությամբ, 1,12մ բարձրությամբ և մինչև 1,22մ սալի լայնությամբ:
  • Տավրաձև կտրվածքի ավտոճանապարհային հեծաններ սովորական ամրանավորմամբ 9-ից մինչև 18մ երկարությամբ, 0,7-ից մինչև 1,05մ բարձրությամբ և 1,3-1,4մ սալի լայնությամբ:
  • Ավտոճանապարհային հեծաններ մինչև 21մ երկարությամբ, 0,6-ից մինչև 0,75մ բարձրությամբ շրջանակային համակարգով կամուրջների կառուցման համար:

   Բոլոր վերը նշված կոնստրուկցիաները հաշվարկված են А-11 և НК-80 բեռնվածքների համար:Դրանք հնարավոր է օգտագործել ինչպես կամրջաշինության մեջ,այնպես էլ սպորտային համալիրների, լողավազանների, ավտոկանգառների և այլ`մեծ թռիչքներ պահանջող կառույցների ծածկերի իրականացման համար:
   Արտադրվում են նաև այլ հավաքովի կոնստրուկցիաներ տրանսպորտային շինարարության օբյեկտների,բնակելի և հասարակական շենքերի համար: